Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

10 մայիս 2022 11:49

Հայաստանում բողոքի ցույցերի կազմակերպիչները երկիրն անդունդ են տանում.Նորից ցանկանում են բարձրացնել Ղարաբաղի թեման

Հայաստանում բողոքի ցույցերի կազմակերպիչները երկիրն անդունդ են տանում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։


«Բողոքի ցույցերի կազմակերպիչները հայկական հասարակությունում բավական հայտնի դեմքեր են։ Այդ անձինք երկար տարիներ, մոտ 30 տարի, կեղծ խոստումներ են տվել հայ ժողովրդին, ապրել են պատրանքներով եւ այսօր Հայաստանն անդունդ են տանում։ Դա հանուն իշխանության պայքարի անքակտելի մասն է, նորից ցանկանում են բարձրացնել Ղարաբաղի թեման։ Մենք, հասկանալի է, հետեւում ենք այդ գործընթացներին։ Լայն հանրային սատարման մասին այնտեղ խոսք լինել չի կարող, լավագույն դեպքում անգամ հինգ-վեց հազար մարդ չկա։ Եվ սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ հայկական հասարակությունը հոգնել է այդ կեղծ խոստումներից եւ պատրանքներից»,- ասել է նախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր