Ոսկեպարում ռուսական զինուժի կայազորի համար շենքի կառուցումը կարող է ունենալ մի պատճառ

Ոսկեպարի բնակիչներից տեղեկացա, որ ռուս զինվորականները այդ տեղանքում աշխատանքներ են արել, հողի գրունտի փորձանմուշ վերցրել։ Տեղեկություններ կան, որ ռուս զինվորականները Տավուշի մարզպետարանի հետ 2 հեկտար հողի վարձակալության պայմանագիր են կնքելու, ներկայումս այդ փաստաթուղթը մշակվում է։ Ռուս զինվորականները Ոսկեպարում են գտնվում 2021թ․ օգոստոսի սկզբից, սակայն մինչև այժմ որևէ ակտիվություն չեն ցուցաբերել։ Ռուսական զինուժի կայազորի համար շենքի կառուցումը կարող է ունենալ մի պատճառ՝ սահմանագծում և սահմանազատում անել, նախկինում ադրբեջանաբնակ գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնել, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի սահմանագոտում ռուսական զինուժի կողմից ծառայություն իրականացնել»։