Ինչու հեռացավ «Նիկոլի Արամը», ինչո՞ւ է Փաշինյանն ազատել իր նվիրյալ զինվորին. «Հրապարակ»          ՔՊ-ում սրբազան թեմաները դարձրել են հումորի առարկա. ի՞նչ էր կատարվում Սեւանի առանձնատանը հունիսի 1-ին․ «Ժողովուրդ»       Հունիսի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

11 մայիս 2022 16:37

Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով ցանկացած ավտոմեքենայից կգանձվի 120 դոլար

Իրանը, չեղյալ հայտարարելով 2004 թվականի մայիսին Հայաստանի հետ կնքած համաձայնագիրը, սկսյալ մայիսի 21-ից Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով ցանկացած ավտոյից գանձելու է 120 դոլար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:

«Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարարությունը հիշյալ որոշումը հիմնավորել է նրանով որ հայկական կողմը չհարգելով ձեռք բերված պայմանավորվածությունները 2018 թվականից սկսել է մաքսատուրք գանձել իրանական պետահամարանիշներով ավտոներից և անցած տարվա սկզբից միակողմանի կերպով չեղարկել է Մեղրի տերմինալում բեռնաթափման ու բեռնավորման հնարավորությունը:

Հ.Գ. Ուշագրավ են իրանական կողմի ընդգծած թվականները՝ 2018 (թաշվշյա իշխանափոխություն) և անցած տարվա սկզբից (պատերազմից հետո, երբ նիկոլն ադրբեջանին նվիրեց Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը»,- գրել է Մարգարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր