Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

12 մայիս 2022 16:58

Երևանում հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ որդին կասկածվում է «Նորագավիթցի Ծուռին» և «Այնթափցի Լյովիկին» հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատի խճուղում երեկ տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների և երկու հոգու մարմնական վնասվածքներ պատճառելու համար՝ սպանության փորձը կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոնվում է Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 34-ամյա Արման Խաչատրյանը, որը Երևանում հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ տղան է։ 

Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում քննություն է տարվում Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը նաև հայտնում է, որ կրակոցների արդյունքում վիրավորվել են «Նորագավիթցի Ծուռն» ու «Այնթապցի Լյովիկը», որոնց տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն և բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր