Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ, քրեական վարույթն ուղարկվել է դատարան          Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ ՌԴ առաջարկներից       Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Սահմանազատված հատվածով Հայաստան են ժամանել    

14 մայիս 2022 14:37

«Երբ վարչապետն ասում էր, որ կան ադրբեջանական հողեր, որ օկուպացված են մեր կողմից, ի՞նչ հողերի մասին էր խոսում…»․ Լևոն Գևորգյանը՝ Էդմոն Մարուքյանին

Լևոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հատուկ հանձնարարություններով դեսպանը Հանրայինով տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ, այսպես կոչված, «անկլավների» ադրբեջանական լինելու վերաբերյալ Ադրբեջանը որևէ իրավական հիմնավորում չի ներկայացրել… Ապրի հատուկ հանձնարարություններով դեսպանը… բայց քանի դեռ հասարակությանը կրկին մեծ անակնկալ չի մատուցվել, ինձ հետաքրքիր է` իսկ Գորիս-Կապան ճանապարհի հատվածի պատկանելիության առնչությամբ ի՞նչ հիմնավորում էր ներկայացրել Ադրբեջանը, որ երկու պաշտոնատար անձ շտապեցին այն հռչակել Ադրբեջան… մեկ էլ, երբ վարչապետն ասում էր, որ կան ադրբեջանական հողեր, որ օկուպացված են մեր կողմից, ի՞նչ հողերի մասին էր խոսում…»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր