Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են       Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»    

16 մայիս 2022 10:01

Տեսանյութ. Ինչ է կատարվում Երևանում.Ավտոերթի մասնակիցներն իջան մեքենաներից և պարալիզացրին Արշակունյաց պողոտայի երթևեկությունը

«Դիմադրություն» շարժման անհնազանդության ավտոերթերի 5 ուղղություններից մեկից ակցիայի մասնակիցներն իջան ավտոմեքենաներից ու փակեցին Արշակունյաց խճուղին։


Ցուցարարներն ավտոմեքենաները կանգնեցրին ուղիղ ճանապարհի կենտրոնում, փակեցին այն ու իջան մեքենաներից՝ պարալիզացնելով երթևեկությունը։


Ոստիկանները բազմամարդ խմբով մոտեցան ու փորձեցին սադրանք հրահրել։ Ցուցարարների հետ քաշքշուկ ու վիճաբանություն սկսվեց։


Որոշ ժամանակ ճանապարհը փակ պահելուց հետո ակցիայի մասնակիցները նստեցին ավտոմեքենաներն ու շարունակեցին դիմադրության ավտոերթը։
***
Հրազդան մարզադաշտի հարակից տարածքում կարմիրբերետավորները ապօրինի գրոհեցին խաղաղ ավտոերթ անցկացնող քաղաքացիների վրա, բացեցին ավտոմեքենաների դռները, որոշ վարորդների բռնի ուժով հանեցին մեքենաներից ու բերման ենթարկեցին հենց փողոցի կենտրոնից՝ ավտոմեքենան թողնելով կանգնած։


Նրանք քաշքշելով ու հարվածելով տարան անգամ տարեց քաղաքացիներին՝ ավտոմեքենաները թողնելով բախտի քմահաճույքին։


Միայն այս տարածքից նրանք բերման ենթարկեցին մեկ տասնյակից ավելի քաղաքացիների։


Նշենք, որ մայրաքաղաքում 5 հասցեներից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման անհնազանդության ավտոերթերը։ Նախօրեին հանրահավաքի ժամանակ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր․ «Առավոտից՝ ժամը 8։00-ից, պետք է սկսենք անհանզանդության ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր։ Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ վաղը հանրահավաք չենք ունենալու, բայց ամբողջ օրվա ընթացքում պետք է շարունակենք անհնազանդության ակցիաները։ Իսկ երեքշաբթի օրն առավոտյան համարում եմ շատ կարևոր օր․ այդ օրը առավոտյան ժամը 8։00-ին պետք է ամբողջ մայրաքաղաքում տեղի ունենան անհնազանդության ակցիաներ․ առնվազն մենք պետք է ձևավորենք 80-100 խմբեր, ովքեր առավոտյան 8։00-ին՝ թողնելով իրենց գործը, աշխատանքը, առօրյա հոգսերը, պետք է դուրս գան փողոց։ Այն բազմաքանակ, տասնյակ հազարավոր հանրահավաքները, որ ունենում ենք երեկոյան, պետք է ունենանք առավոտյան, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք։ Իսկ երեքշաբթի երեկոյան՝ 19։30-ին, տեղի է ունենալու հանրահավաք»։


Մանրամասն՝ տեսանյութում․



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր