Հայտնաբերվել է զինծառայողի դի, ՊՆ-ն հայտարարություն է տարածել          Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով       ՀՀ-ում ցմшh ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային    

16 մայիս 2022 15:15

Շտապօգնության աշխատակիցները ենթարկվել են բռնության.Բժշկի վիճակը գնահատվում է միջին, իսկ վարորդինը՝ թեթև ծանրության

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «․․․Երևանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, վերջիններս տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։


Ե՛վ բժիշկը, և՛ վարորդը հետազոտվել են, նախնական ախտորոշմամբ բժշկի վիճակը գնահատվում է միջին, իսկ վարորդինը՝ թեթև ծանրության։


Ամենախիստ պատժի, պարսավանքի պետք է ենթարկվի
բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի յուրաքանչյուր դեպք։


Հասարակությունը պարտավոր է մերժել ու դատապարտել նման դեպքերը, իսկ իրավապահներից ակնկալում ենք օրենքի ողջ խստությամբ պատիժ։


Նման արարքների պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին, այլև մեր ողջ հասարակությանը լուրջ հետևանքների առաջ կկանգնեցնի, քանի որ նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր