Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել          Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով       Ողբերգական դեպք Ծաղկաձորում, կվադրոցիկլը կողաշրջվել է, 2 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել    

16 մայիս 2022 16:16

Բերման ենթարկվածների տվյալները կփոխանցեն ՊՆ-ին, որպեսզի զորակոչ իրականացնեն.ՀՀ Ոստիկանությունը հավաքագրելով քաղաքացիաների անձնական տվյալները՝ դրանք օգտագործում է այլ նպատակներով

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան  էջում գրել է․ 

«Օրերս փոխոստիկանապետը, կատարելով ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահի /անունը չեմ գրում, քանի որ ընկերներիս մեջ կան կանայք և երեխաներ/ ՀՐԱՄԱՆՈՎ փոխոստիկանապետը հայտնեց, որ բերման ենթարկվածների տվյալները կփոխանցեն ՊՆ-ին, որպեսզի զորակոչ իրականացնեն։ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալները մշակվում են օրինական և որոշակի նպատակներով և առանց տվյալների սուբյեկտի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով:

Ստացվում է՝ ՀՀ Ոստիկանությունը հավաքագրելով քաղաքացիաների անձնական տվյալները՝ դրանք օգտագործում է այլ նպատակներով, ինչը խախտում է մարդու անձնական տվյալների սահմանադրորեն երաշխավորված իրավունքները։ Այս խախտման հիմքով դիմել ենք ՀՀ Արդարադատության նախարարությանը, որպեսզի վարչական վարույթ հարուցվի և արձանագրվի ՀՀ ոստիկանության գործողությունների ոչ իրավաչափ լինելը։

Իսկ փոխոստիկանապետի և տեղեկությունները ապօրինի օգտագործողների արարքների իրավաչափության ստուգումը առանձին թեմա է և հաղորդմամբ կներկայացնենք ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։

Եվս մեկ անգամ ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում տուրք չտալ օրվա մանր դիկտատորների ապօրինի հրահանգներին, գործել բացառապես օրենքի և սեփական առաքելության գիտակցման դիրքրեից։ Ոստիկաններին տեղեկացնում եմ, որ բոլոր գործողությունները փաստաթղթավորում են և անպայման արժանանալու են գնահատականի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր