Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

18 մայիս 2022 10:51

Տեսանյութ․ Dodge challenger-ի վարորդը մեքենան քշեց խաղաղ ցուցարարների վրա՝ ճեղքելով պատնեշը, վիրավոր կա

Ցուցարարներից մեկի ոտքը, ամենայն հավանականությամբ, կոտրվել է Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի հետևանքով։

«Դիմադրություն» շարժման խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ, երբ ցուցարարները փողոցը փակել էին հենց դեղին գծանշման՝ «զեբրայի» վրա, Dodge challenger-ի վարորդը մեքենան վարեց ուղիղ ցուցարարների վրա։

Տեղում ոստիկանները արձանագրություն են կազմել՝ հաղորդում հանցագործության մասին, ու տուժած քաղաքացուն Շտապ օգնության մեքենայով տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

«Փողոցը փակել էինք, ինքը քշեց ժողովրդի վրա՝ ճեղքելով պատնեշը, քաղաքացուն վրաերթի ենթարկեց․ ոտքը, թևը վնասվել է, հավանաբար ոտքը կոտրվել է։ Պարեկները արձանագրությունը կազմել են, տղամարդը հիմա հիվանդանոցում է»,-մանրամասնեց ՀՅԴ «Կոմիտաս» կոմիտեի ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր