Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

20 մայիս 2022 16:36

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառ է հանդիսացել Դալմայում քաղաքաշինական նորմերի խախտմամբ հսկա թաղամասի կառուցումը, վտանգի տակ է Սարալանջի ճանապարհը

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է այսօրվա Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման փաստին, մատնանշելով առկա վտանգները և զգուշացնելով հետագա փլուզման վտանգների մասին, մասնավորապես Սարալանջի խճուղում։

Այս առնչությամբ նա մասնավորապես ասել է. «Այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումը կարծես անցավ գնաց։ Իդեպ հենց վաղը կարող է փլվել Սարալնաջի ճանապարհը...

Մի քանի անգամ բարձրաձայնել եմ Դալմայում տեղի ունեցող կառուցապատման վտանգավորության մասին։ Առանց պատշաճ քննարկումների, առանց փորձելու բոլոր շենքերը մի գլխավոր հատակագծում արտացոլելու կառուցվում է միջին հայաստանյան քաղաքի (25-30 հազար) բնակչություն ունեցող թաղամաս։ 3-4 տարի բարձրաձայնել եմ թե՛ իշխանության մաս լինելով, թե՛ մաս չլինելով։ Ավելի քան 15 տարի խոսում ու գրում ենք այս վտագնավոր ընթացքի մասին՝ բայց անօգուտ։ Մեկնաբանությունում տեղադրված հղմամբ մեր վերջին հետազոտություն է, որում մեկ անգամ եւս խոսում ենք այս հրեշավոր վտանգավոր ընթացքի մասին՝ հատկապես ներկայացնելով քաղաքաշինության բնագավառի կոռուպցիան։ Դրանում մենք ոչ միայն խոսում ենք, այլեւ կոնկրետ առաջարկություններ ենք անում, թե ինչ կարճաժամկետ ու երկարաժամկետ փոփոխություններ են անհրաժեշտ։ Գրեթե վստահ եմ սրանք էլ մնալու են մեր դարակներում... Հերթական դիլետանտ քաղաքապետին կփոխարինի թայֆաբազ ճարպիկը (հասկանալ կոռումպացվածը) ու էլի այս ամենը կմնա ճիշտ այնպես ինչպես եղել  է»․․․

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր