Հորմուզի նեղուցով անցնող յուրաքանչյուր նավի համար Իրանը միջինը գանձում է 1,5-ից 2 միլիոն դոլար          Արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր       «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանը ապօրինի վերահսկողություն է իրականացնում՝ միջամտելով ընտրական գործընթացին. Գոհար Մելոյան    

21 մայիս 2022 13:49

Տեսանյութ. Ակցիայի մասնակցին դիտավորությամբ վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է և բաց է թողնվել

Կոմիտասի պողոտայում ս/թ մայիսի 18-ին անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին դիտավորությամբ վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է և բաց է թողնվել, վերջինի արարքը բնականաբար որպես սպանության փորձ չի որակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ ներկայացնելով երկակի ստանդարտները։

«Իրավապահ համակարգի՝ քաղաքական ենթատեքստ ունեցող երկակի ստանդարտներից ևս մեկ օրինակ.
Կոմիտասի պողոտայում ս/թ մայիսի 18-ին անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին դիտավորությամբ վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է և բաց է թողնվել, վերջինի արարքը բնականաբար որպես սպանության փորձ չի որակվել։

Մինչդեռ, մի քրեական գործով պաշտպանյալս՝ վերջին պատերազմի ակտիվ մասնակից, մանկահասակ երեխա ունեցող երիտասարդը մեկ տարուց ավելին սպանության փորձի հանցակազմի մեղսագրմամբ գտնվում է կալանքի տակ, քանի որ, ըստ մեղադրանքի, ծեծկռտուքից րոպեներ անց ավտոմեքենայով հարվածել, գետնին է գցել իրեն ծեծի ենթարկողին, անվադողով նրա ոտքի վրայով անցել և հեռացել է։

Ավելին, տուժողը ծանրության որևէ աստիճան պարունակող մարմնական վնասվածք չի ստացել, ըստ տեսագրության՝ գետնից անմիջապես վեր կենալով՝ վազել է հեռացող ավտոմեքենայի հետևից, իսկ ավտոմեքենայի վրա նույնիսկ մեկ քերծվածք չկա…..։

Իսկ գուցե վերաբերմունքի այսպիսի տարբերության պատճառը իմ պաշտպանյալի մասնակցությու՞նն է հայրենիքի պաշտպանության մարտերին»,- գրել է Ասլանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր