Սուրեն Պապիկյանը հրապարակել է հրամանը, որով կարգավորվում է զինվшծ ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը          Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է       Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու «Թրամփի ուղու» հնարավոր միացման տարբերակները    

23 մայիս 2022 10:17

Տեսանյութ.Այդ երեխու ձեռքերը ջարդելով տանում էին.Մետրոպոլիտենի կայարաններից մեկում՝ պարալիզացվեց մետրոյի աշխատանքը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներն ակցիա են իրականացնում Մետրոպոլիտենի կայարաններից մեկում՝ պարալիզացնելով մետրոյի աշխատանքը։ Նրանք նստել են մետրոյի վագոնների դռների արանքում ու վանկարկում են՝ «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան», «պայքար»։


Մի քանի րոպեից ակցիայի մասնակիցները դադարեցրեցին անհնազանդության գործողությունը, նեստեցին մետրո ու գնացին հաջորդ կայարան։ Այստեղ նրանցից մի քանիսին կարմիր բերետավորները բռնի կերպով բերման ենթարկեցին։  Ակցիայի մասնակիցները նշում են, որ բերման են ենթարկել նաև անչափահաս երեխայի։


«Այդ երեխու ձեռքերը ջերդելով տանում էին, հերոսությո՞ւն է երեխու ձեռքերը ջարդելը»,- զայրացած ասաց քաղաքացիներից մեկը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր