Գյումրիում ամուսինը դանակի 7 հարվածով սպանել է կնոջը

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ որովայնի շրջանում եղել է 6, իսկ ծնոտի շրջանում՝ 1 կտրած-ծակած վնասվածք։
ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այդ թվում՝ տարածքում անցկացված հարցումների արդյունքում պարզվեց, որ կնոջը վնասվածքները պատճառել էր նրա ամուսինը։ Նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց Մուշի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
49-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։