ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին          Մենք հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները       Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին    

23 մայիս 2022 15:35

Ուկրաինայում վիրավորվել է գեներալ Ռուստամ Մուրադովը, իսկ եղբորորդին՝ մահացել

Ուկրաինայում մահացել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի եղբորորդին։


Ըստ Baza-ի, 27-ամյա Սալման Սուլեյմանովը դասակի հրամանատար էր: Հունվարի սկզբին նրան և իր ծառայակիցներին տեղափոխել են Ուկրաինայի հետ սահման։ Ապրիլի վերջին Սալմանը զոհվել է մարտերի ժամանակ։


Ինքը՝ գեներալ-լեյտենանտ Մուրադովը, Ուկրաինայում վիրավորվելուց հետո հիվանդանոցում է եղել։ Երբ նրան հայտնել են եղբորորդու մահվան մասին, Մուրադովը խնդրել է գոնե մեկ ոսկոր գտնել, որպեսզի վերջինիս հուղարկավորեն։


Ըստ Baza-ի աղբյուրի՝ արդյունքում Սալմանի աճյունը տուն է բերվել Դաղստան՝ Դերբենտի շրջան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր