Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

23 մայիս 2022 16:17

Լեհաստանի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ խելագարություն է. Պեսկով

Լեհաստանի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ խելագարության է հասնում, հետևաբար «Յամալ-Եվրոպա» խողովակաշարով ռուսական գազի տարանցման հետ կապված հետագա իրավիճակը դժվար թե հնարավոր լինի կանխատեսել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Լեհաստանը որոշել է ժամանակից շուտ խզել ռուսական գազի մատակարարման պայմանագիրը։ Համաձայն պայմանագրի, որն ուժի մեջ է մինչև 2022 թվականի տարեվերջ, Լեհաստանը կարող է տարեկան մինչև 10 միլիոն խորանարդ մետր գազ ստանալ Ռուսաստանից։ Երկրի իշխանությունները որոշել են չերկարաձգել պայմանագիրը։ Ապրիլի 27-ին «Գազպրոմը» դադարեցրեց գազի արտահանումը բուլղարական Bulgargaz և լեհական PGNiG-ի ընկերություններվ՝ գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով։
Պեսկովը նշել է, որ այժմ դժվար թե հնարավոր լինի խոսել ինչ-որ պայմանագրային հարաբերությունների մասին, քանի որ Լեհաստանը «վաղուց հրաժարվել է վճարել գազի համար», ընդ որում ՝ շարունակում է անուղղակիորեն այն ստանալ ՝«գնելով այն այլ կողմից` բայպասների (պահուստային ուղիներ -խմբ.) հայտնի սխեմայով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր