21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու          Մարտի 1-ի գործով ձերբակավել է Հովհաննես Թամամյանը       ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման, սակայն պատիժը կալանքի տակ չի կրի    

24 մար 2022 11:27

ՌԴ-ն պատին դեմ տվեց Եվրոպային․Գազի դիմաց ռուբլով վճարելը ԵՄ-ին կստիպի շրջանցել սեփական պատժամիջոցները

Տեխնիկապես հնարավոր է գազի համար վճարել ռուբլով, բայց դա կստիպի ԵՄ-ին շրջանցել սեփական պատժամիջոցները, ասել է Բունդեսթագի էներգետիկայի և կլիմայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Կլաուս Էռնստը։


«Այո, տեխնիկապես հնարավոր կլիներ վճարել ռուբլով: Ռուսաստանի տեսանկյունից դա նպատակահարմար է: (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի որոշումը կստիպի «ոչ բարեկամ պետությունների» ցուցակում հայտնված երկրներին շրջանցել ընդունված պատժամիջոցները: Դա կարող է էլ ավելի բորբոքել ռուսական էներգակիրների բոյկոտի մասին քննարկումները»,- ՏԱՍՍ-ին ասել է պատգամավորը։


Նրա խոսքով՝ ռուսական էներգետիկ ռեսուրսների բոյկոտը բացասական հետևանքներ է խոստանում Եվրոպային։ Էռնստը նաև ընդգծել է, որ մինչ այժմ Գերմանիայի կառավարությունը ցանկանում էր շարունակել ռուսական էներգակիրների գնումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր