Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը          Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

24 մայիս 2022 14:17

Օկուպացված Շուշիում, Հադրութում և Մատաղիսում Ադրբեջանը մզկիթներ է կառուցում

Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանը բարբարոսաբար վերացնում է հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունն ու լայն թափով մզկիթներ կառուցում։ Ինչպես գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ երկրի կրոնական կազմակերպությունների գծով պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գյունդուզ Իսմայիլովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ բռնազավթված Հադրութում, Շուշիում և Մատաղիսում նոր մզկիթների կառուցումը շարունակական բնույթ կկրի։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև ասել է, թե, իբր, Արցախի բռնազավթված տարածքներում 67 մզկիթ է հայտնաբերվել, որոնցից երկուսն են բարվոք վիճակում։ Իրականում, այդ թիվը նախ՝ խիստ ուռճացված է։ Հուշարձանագետ Սլավա Սարգսյանը, անդրադառնալով այդ ստահոդ լուրերին, մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ Արցախում կա ընդհանուր թվով 27 մզկիթ, որոնք բոլորն էլ պահպանվում են։

Նշենք, որ դեռևս խորհրդային տարիներին ադրբեջանցիները բնակելի տները թեթևակի ձևափոխում ու մզկիթ էին ներկայացնում, մինչդեռ դրանք ոչ մի կապ չեն ունեցել մզկիթի հետ։ Երկրորդ՝ Արցախի բռնազավթված հատվածում կան նաև բազմաթիվ եկեղեցիներ, որոնք ևս ոչ բարվոք վիճակում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր