Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

24 մայիս 2022 14:51

Արցախի կարգավիճակի հարցը թողնված է անորոշ ապագային, մինչ այդ լուծվում են շատ ավելի կարևոր հարցեր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը վստահեցնում է՝ «անկլավների հարց» չկա, կա սահմանազատման և սահմանագծման հարց, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնում է  նույն մակարդակի վրա, ինչ եղել է 2016–ի հունվարին և դրանից հետո, այսինքն թողնված է անորոշ ապագային, մինչ այդ լուծվում են շատ ավելի կարևոր հարցեր, հումանիտար, անվտանգային և այլն։

«Նման հասկացություն չկա, կա սահմանազատման ու սահմանագծման հարց, այդ ընթացքում արդեն կողմերը, բազմաթիվ  հանգամանքներ հաշվի առնելով՝ աշխարհագրական, բնական ռեսուրսների և այլն, որոշում են ամենահարմար սահմանը երկու կողմերի համար, անկլավերի հարց օրակարգում չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության վերաբերյալ, թե էթնիկ բնակչություն է անվանում Արցախի բնակչությանը, Արման Եղոյանն ասաց, որ նա համանախագահության հետ առնչություն չունեցող անձ է,պետք չէ խառնել դերակատարներին։

Հարցին, թե Արցախի կարգավիճակի վերաբերյալ հետքայլ արվել է, թե ոչ, կրկնեց՝ թողնված է անորոշ ապագային։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր