Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին          Գյումրիում 2-ամյա երեխան իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել       Նոյեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 մայիս 2022 13:47

Երևանում 24-ամյա երիտասարդը 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 14 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մի շարք հանգամանքներ:

«Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2022թ. մայիսի 22-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, 1998թ. ծնված, տասնվեց տարին լրացած երիտասարդը համակարգչային խաղերի ակումբում, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու շարժառիթով, ակումբ այցելած տասներկու տարին չլրացած՝ 2014թ. ծնված աղջնակի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է ՔԿ հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր