Ֆրանսիացի միասեռական հեռուստահաղորդավարը մեկնաբանել է Մակրոնի «գաղտնի սիրեկանը» լինելու մասին լուրերը

Գալեն «զզվելի» է անվանել իբր սիրային հարաբերությունների մասին լուրերը։ Նա վստահ է, որ նախագահի մասին հերյուրանքները նրան վարկաբեկելու արշավի մաս են։
Ըստ Գալեի՝ լուրերը ոչ միայն հոմոֆոբիայի, այլ նաև միսոգինիայի (կանանց նկատմամբ հակակրանք) դրսևորում են, քանի որ ենթադրվում է, որ նորմալ հետերոսեքսուալ տղամարդը չի հանդիպի իրենից 20 տարով մեծ կնոջ հետ (Մակրոնի և նրա կնոջ՝ Բրիջիթի տարիքային տարբերությունը 25 տարի է):
Մակրոնի և Գալեի «սիրավեպի» մասին լուրերը սկսել են շրջանառվել 2016 թվականին, երբ Մակրոնը զբաղեցնում էր Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Մակրոնն այդ ժամանակ ամուսնացած էր Բրիջիթի հետ գրեթե 10 տարի, իսկ Գալեն հանդիպում էր մի երիտասարդի հետ: