Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

25 մայիս 2022 16:34

Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակվում․ խաղեր են տալիս մերթ Արևմուտքի, մերթ ՌԴ հետ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի գլխին սև մութ ամպեր են կուտակվում։ Ավելի ճիշտ կուտակում են։ Իշխանությունները, բնավորության համաձայն, խաղեր են տալիս մերթ Արևմուտքի, մերթ ՌԴ հետ։ Մայիսը կարելի է համարել Արևմուտքի միամսյակ։ Նախ, անհաջող եռակողմ հանդիպում Բրյուսելում Ալիևի մասնակցությամբ։
 
Արցախի հանրապետության մասին ոչ մի խոսք, կցկտուր ակնարկներ կուլտուր ավտոնոմիայի ուղղությամբ։ Սա, ի դեպ, ի գիտություն եվրամետներին։ Այնուհետև ՀՀ Նախագահը Դավոսում հանդիպում է ՌԴ թշնամի երկրների նախագահներին (Լեհաստան, Լիտվա, Լատվիա, Էստոնիա), հրավիրում նրանց Հայաստան։ Ի՞նչ գործ ունես։ Դիտավորյա՞լ ես անում, թե՞ ուրիշ մեկին չես գտնում, որ քեզ հետ հանդիպի։ Այս ամենի զարդը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը դարձավ։ Երեկ հայտնի դարձավ, որ նրա ղեկավարած հիմնարկը ՀՀ ֆոնդային բորսայի 65%-ը վաճառել է լեհերին։ Սա, ենթադրում եմ, իսպառ կվերացնի ռուսական, չինական ու իրանական ընկերությունների ցուցարկումը հետայսու։
 
Մինչդեռ այդ 3 երկրների հետ ՀՀ տնտեսական կապերի 50%-ն ունենք։ Մ.Գալստյանի մյուս «քաջագործությունը» դրամի արժևորումն է. նա պարզապես չի չեզոքացնում արտարժույթի ժամանակավոր բնույթ ունեցող դրական հոսքերը։ Արդյունքում՝ տնտեսական շարունակվող լճացում։ Իրոք ոչ մի լավ բան չի երևում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր