Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

26 մայիս 2022 11:17

Տեսանյութ.Սիրելի հայրենակիցներ, կարևոր լուր ունեմ հայտնելու

ՀՀ կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը գրառում է, արել, որ կարևոր լուր ունի հայտնելու քաղաքացիներին։


Նա գրել է․«Սիրելի հայրենակիցներ, կարևոր լուր ունեմ հայտնելու. Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը»:


Նիստին Փաշինյանը ներկայացրեց մանրամասները․«2022 մայիսի 25-ին Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերլ հրվարդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը»:
 Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում: «Տեղի ուենցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել, սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան,և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է ՀՀ-ում, ինչպես նաև տիեզարական սարքերի արտադրության կազմակերպումը»,-ասաց ՀՀ վարչապետը

 

 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր