Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

26 մայիս 2022 14:09

Ադրբեջանն արժանի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ երկրի անկախության օրվա առթիվ։

«Հարգելի Իլհամ Հեյդարովիչ։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ադրբեջանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Սոցիալական եւ տնտեսական զարգացման մեջ ձեր երկրի ձեռք բերած հաջողությունները համընդհանուր ճանաչում ունեն: Ադրբեջանն արժանի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում, կարեւոր դեր է խաղում միջազգային օրակարգի բազմաթիվ արդիական հարցերի լուծման գործում»,- ասված է Պուտինի շնորհավորանքի տեքստում, որը հրապարակվել է Ադրբեջանի ղեկավարի կայքում։

Պուտինը նշել է, որ երկու երկրների միջեւ ստորագրված «Դաշնակիցների փոխգործակցության մասին» հռչակագիրը (2022 թվականի փետրվարին) բխում է երկու ժողովուրդների շահերից։

«Գոհունակությամբ նշում ենք ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակը։ Փետրվարին ստորագրված «Դաշնակիցների փոխգործակցության մասին» հռչակագիրը, անկասկած, կնպաստի բոլոր ոլորտներում երկկողմ կապերի որակյալ ընդլայնմանը, ինչը լիովին կհամապատասխանի մեր բարեկամ ժողովուրդների շահերին»,- ասված է ուղերձում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր