Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը          Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը    

27 մայիս 2022 13:44

Ռուսաստանը զբաղված է, բայց ոչ թուլացած.սահմանազատումն առանց Մոսկվայի չի կարող տեղի ունենալ

«Տպավորությունը, թե այս գործընթացներում Մոսկվան մասնակցություն չունի՝ սխալ է, քանի որ Ռուսաստանը զբաղված է, բայց ոչ թուլացած, ուկրաինական պատերազմն ընթանում է ռուսական սցենարով, անհանգստությունների առիթ չկա»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով բրյուսելյան հանդիպման արդյունքներին:



Ստանիսլավ Տարասովը  գտնում է, որ Երևանն ու Բաքուն իբրև թե հետևում են իրավիճակին աշխարհում, փորձում են նաև դեպի Արևմուտք քայլեր անել, քանի որ Բրյուսելում բանակցությունները չէին շարունակվի, եթե Երևանն ու Բաքուն չհամաձայնեին այդ բանակցություններին: Նա կրկնեց՝ սա Մոսկվան նկատում է: Բայց, նրա խոսքով, տպավորությունը, թե այս գործընթացներում Մոսկվան մասնակցություն չունի՝ սխալ է, քանի որ Ռուսաստանը զբաղված է, բայց ոչ թուլացած, ուկրաինական պատերազմն ընթանում է ռուսական սցենարով, անհանգստությունների առիթ չկա: Եվ այն, ինչ տեղի է ունենում, ըստ նրա, այդքան էլ անսպասելի ու զարմանալի չէ: Նրա որակմամբ, քաղաքականությունն այդպիսին է:


«Պարզապես ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականությունն առկախված է ուկրաինական պատերազմի արդյունքներից: Իսկ մինչ պատերազմի ավարտը Բրյուսելը կարող է զբաղվել այս հարցերով: Նշեմ, որ սահմանազատումը ևս առանց Մոսկվայի չի կարող տեղի ունենալ, և դա հաստատվեց այն տեղեկատվությամբ, որ հանդիպումը սահմանազատման հանձնաժողովների կայանալու է Մոսկվայում: Իսկ Խաղաղության համաձայնագիրը, վստահություն ունեմ, որ մեկ-երկու օրում մշակվող ու կնքվող հարց չէ, հակամարտության հարցերը և հատկապես Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցն ամենաբարդ հարցերից մեկն է, այստեղ շատ տարբերակներ կարող են լինել, ինչպես ասել եմ՝ մանդատի ենթակայության տակ գտնվող տարածք, Սան Մարինոյի կարգավիճակ և այլն, ռուս խաղաղապահները կարող են մնալ, շարունակել առաքելությունը կամ համալրվել այլազգի խաղաղապահներով, կամ ընդհանրապես որոշում կայացվի հեռացնելու: Բայց այս ամենին դեռ ժամանակ կա: Ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է, Ռուսաստանը ներկա է գործընթացին՝ մի փոքր ավելի հեռադիր կարգով, քան նախկինում, ու դա պայմանավորված է նաև կողմերի դիրքորոշումներով»,- ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր