Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

27 մայիս 2022 14:23

Որոշ դելֆիններ մաշկի հիվանդությունները բուժում են՝ քսվելով մարջաններին, իսկ մարդկանց մո՞տ

Որոշ դելֆիններ մաշկի հիվանդությունները բուժում են՝ քսվելով մարջաններին, ասվում է iScience ամսագրում հրապարակված վերջին զեկույցում:


Հետազոտողները զեկույցում նշել են, որ մարջանները բուժիչ հատկություններ ունեն, եւ ենթադրել են, դելֆինները ծովային անողնաշարավորներին օգտագործում են մաշկային հիվանդությունների բուժման համար:


Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանի վայրի բնության կենսաբան, հետազոտության համահեղինակ Անժելա Զիլթները  կիսվել է իր դիտարկումներով այն մասին, որ Եգիպտոսի ափերի մոտ Կարմիր ծովի հյուսիսում գտնվող դելֆիններն ընտրողաբար են վերաբերվում մարջաններին, որոնց քսվում են:


Դելֆինների խմբի վստահությունը ձեռք բերելուց հետո Զիլթները եւ նրա թիմը հայտնաբերել են եւ նմուշառել են այն մարջանները, որոնց դելֆինները նախընտրում էին քսվել: Երբ շշաքիթ դելֆինները հաճախ քսվում են մարջանին, մարջանը կազմող փոքրիկ պոլիպները լորձ են արտազատում, նշել են հետազոտողները: Թիմը հավաքել եւ վերլուծել է այս լորձի նմուշները:


Հետազոտողները նշել են, որ 17 ակտիվ մետաբոլիտներ են հայտնաբերել՝ հակաբակտերիալ, հակաօքսիդանտ, հորմոնալ եւ թունավոր ակտիվությամբ: Հետազոտության հեղինակները ենթադրել են, որ լորձը դեր է խաղում դելֆինի մաշկի միկրոբիոմի կարգավորման եւ վարակների բուժման գործում:


«Կրկնվող քսումը ակտիվ մետաբոլիտներին թույլ է տալիս շփվել դելֆինների մաշկի հետ: Այդ մետաբոլիտները կարող են օգնել նրանց հասնել մաշկի հոմեոստազի եւ օգտակար լինել մանրէաբանական վարակների կանխարգելման կամ օժանդակ բուժման համար»,- նշում են գիտնականները։


Մարջանի օգտակարությունը մարդու առողջության համար ուսումնասիրվում է։ Օվկիանոսների եւ մթնոլորտի ազգային վարչությունը (NOAA) իր կայքում հայտնում է, որ «շատ դեղամիջոցներ մշակվում են կորալային խութերի կենդանիների եւ բույսերի հիման վրա՝ որպես հնարավոր դեղամիջոցներ քաղցկեղի, արթրիտի, բակտերիալ վարակների, վիրուսների եւ այլ հիվանդություններ դեմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր