Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

30 մայիս 2022 12:51

Տեսանյութ.Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ՝ ցուցարարների հետ քաշքշոցի ընթացքում, ոստիկան է ուշագնաց եղել

«Դիմադրություն» շարժումն ակցիաներ է իրականացնելու պետական գերատեսչությունների շենքերի մոտ։ Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ մոտ լարված իրավիճակ  ստեղծվեց այն բանից հետո, երբ ոստիկանությունը որոշեց հեռացնել մուտքի մոտից ակցիայի մասնակիցներին։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ցանկանում էին ներս մտնել և տեղեկանալ նախարարությունների աշխատակիցների դիրքորոշման մասին իրենց ներկայացրած հայանպաստ փաստթղթի վերաբերյալ։ Ոստիկանության աշխատակիցները պնդեցին, որ ներս մտնելու համար նախ պետք է ստանալ տեսկացությունների թույլտվություն, ինչից հետո բախումներ և հրմշտոց սկսվեց։ Քաշքոցի ընթացքում վատացավ տեղում ծառայություն իրականացնող  ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը, նա ուշագնաց է եղել։ Այս պահին լարված իրավիճակը կառավարության մասնաշենքի մոտ շարունակվում է։

Հիշեցնեքն, որ վաղ առավոտյան Իշխան Սաղթելյանը հայտարարել է, որ այցելելու են պետական գերատեսչություններ, հասկանալու՝ ինչ դիրքորոշում ունեն նախարարության աշխատակցները նախօրեին իրենց հրապարակած հայանպաստ փաստթղթի վերաբերյալ, որտեղ նշվում է․

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր