Չպարզված հանգամանքներում զինվոր է մահացել․ ՊՆ          Տեսանյութ.Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, դատապարտել են և թույլ չեն տվել վարկաբեկիչ գործողություններ եկեղեցու նկատմամբ       Արտթերապիան օգնում է հաղթահարել սթրեսը, հոգեբանական տրավմաները, վախերը և մի շարք հոգեբանական խնդիրներ    

31 մայիս 2022 15:15

Ովքեր են տասնամյակներ շարունակ Արցախն օգտագործել իշխանության պահպանման, թալանի համար, այն նույն մարդիկ են, որոնք հենց հիմա Երևանի կենտրոնում փորձում են «փրկել» Արցախը»

Մի քանի փաստ հեղափոխությունից հետո ՀՀ կառավարության կողմից Արցախում իրականացված ծրագրերի մասին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը․


«Պատերազմին հաջորդող տարում՝ 2021 թվականին, ՀՀ կառավարության կողմից վճարվել են Արցախի մեր բոլոր հայրենակիցների  կոմունալ ծախսերը,  բնակչության անշարժ գույքի վնասները, առողջապահական ծախսերը, պետական ամբողջ հատվածի  աշխատավարձերը։


Մի քանի ամիս շարունակ Արցախում հաշվառված 108 հազար քաղաքացու վճարվել է 68 հազարական դրամ միանվագ աջակցություն։


2021 թվականին ՀՀ կառավարությունը Արցախի բյուջե է փոխանցել 128մլրդ ՀՀ դրամը, որը կազմում է  Արցախի 174 մլրդ ՀՀ դրամ կազմող բյուջեի եկամտային մասի 73 տոկոսը։


Այս ցանկը շարունակելի և բավականին երկար է, սակայն այսքանն էլ է բավարար համեմատական անցկացնելու հեղափոխությունից առաջ և հետո Արցախի համար իրականցված ծրագրերի միջև։


Այս մի քանի փաստն առավել քան բավարար են ևս մեկ անգամ արձանագրելու, թե ովքեր են տասնամյակներ շարունակ Արցախն օգտագործել իշխանության պահպանման, թալանի շարունակականության համար։


Հենց այս փաստերն են քողազերծում Արցախի ժողովրդի շահերն ուրացողներին, դավաճաններին ու հողատուներին, որոնք այն նույն մարդիկ են, որոնք հենց հիմա Երևանի կենտրոնում փորձում են «փրկել» Արցախը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր