«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

02 հուն 2022 12:09

ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինան դարձնել իր գաղութը, ամերիկյան ոճով ժողովրդավարությունը միայն չարիք է բերում

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վոլոդինը հայտարարել է, որ Միացյալ նահանգները ցանկանում է Ուկրաինան դարձնել իր գաղութը, այնտեղից հանել բոլոր ռեսուրսները և օգտագործել բացառապես ՌԴ-ի թուլացման նպատակով։ Այդ մասին նա տելեգրամյան գրառում է արել։


«Ամբողջ աշխարհն է տեսել, թե ամերիկյան ոճով ժողովրդավարությունն ինչի հանգեցրեց Լիբիայում, Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Հարավլսավիայում։ Այդ պետություններից ոչ մեկը, որոնք նույնպես ԱՄՆ-ն ցանկացավ դարձնել ժողովրդավարական և զարգացող, չհաղթեցին։ Լրիվ հակառակ եղավ։ Երբևէ զարգացող երկրներում առաջացավ քաոս, քաղաքացիական բնակչությունը բախվեց հումանիտար ճգնաժամի։ Օրինակ՝ Աֆղանստանում ամերիկյան զորքերի ներկայության 20 տարիների ընթացքում ավելի քան 250 հազար խաղաղ բնակիչներ մահացան»,-տելեգրամյան գրառման մեջ նշել է Վոլոդինը։


Նա նաև գրել է, որ Ուկրաինայում պետական հեղաշրջմանը հետևած 8 տարիների ընթացքում, երբ ԱՄՆ-ն ղեկավարել է «կիևյան ռեժիմը», այդ երկիրը կողոպտել է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր