Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին          ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքները       «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները    

03 հուն 2022 16:55

Ուկրաինացիների ձեռքից հացի վերջին կտորը կվերցնեն.ԱՄՆ-ն քերթում է ուկրաինացիներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայից ցորեն արտահանել և այդպիսով քերթել ուկրաինացիներին։ Նրա խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։

«Ուկրաինացիների ձեռքից հացի վերջին կտորը կվերցնեն։ Չեմ կարծում`զենքի պատճառով։ Նրանք զենք կմատակարարեն։ Նպատակը Ռուսաստանին ոչնչացնելն է, Չինաստանին մոտենալը։ Հացի խնդիր չկա», - ասել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինայից 20 մլն տոննա հացահատիկ արտահանել սպառազինության դիմաց:
Բելառուսի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Մինսկը պատրաստ է օգնել ուկրաինական հացահատիկը Բելառուսի տարածքով դուրս բերելու հարցում, բայց պետք է փոխզիջումներ լինեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր