Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

06 հուն 2022 10:17

Տեսանյութ.Իրանն անհանգստացած է.Ադրբեջանի պահանջած միջանցքի, դելիմիտացիայի արդյունքում ՀՀ-Իրան սահմանը կարող է վտանգվել

Մոսկվայում երկար դադարից հետո կայացավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, որից հետո հայտարարվեց կոմունիկացիաների բացման հարցում դիրքորոշումների «մերձեցման» եւ «հստակեցման» մասին։ Նույն օրը տարածաշրջանային այցը Երեւանից սկսեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը քննարկելու։ Այցից օրեր առաջ ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետեւանքով Սյունիքում 20-ամյա հայ զինծառայող սպանվեց։ Եվրոպական պատվիրակության այցն ուշագրավ է նաեւ այս ֆոնին։


Հայկ Սահակյանը վերլուծում է, թե որոնք են Բրյուսելի հանդիպումից օրեր անց եվրոպական պատվիրակության այցի նպատակները, թե ինչ մեսիջներ կան Շառլ Միշելի մամուլի քարտուղարի՝ օրեր առաջ տարածած հայտարարությունում, որում պարզաբանվել են Միշելի՝ մայիսի 22-ի հայտարարությունները, եւ թե ինչու է Եվրամիության համար շատ կարեւոր թույլ չտալ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի նոր սրացում։


Եվրամիության միջնորդության, դելիմիտացիայի, կոմունիկացիաների բացման եւ Արցախի հարցով բանակցությունների վերաբերյալ դիտեք հարցազրույցը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ։


Միաժամանակ, Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցներ ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, որի ընթացքում Փաշինյանն ու Ալիեւը Բրյուսելի պայմանավորվածություններն են ներկայացրել։ Դրա հաջորդ օր Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ոչ միայն Վրաստանի վարչապետի, այլ նաեւ Իրանի նախագահի հետ։ Ուշագրավ է, որ Փաշինյանը Ռայիսիին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից է մանրամասներ ներկայացրել։


Կոմունիկացիաների բացման, Ադրբեջանի պահանջած միջանցքի, դելիմիտացիայի բանակցություններում հարցում Իրանի մոտեցումների վերաբերյալ դիտեք հարցազրույցը Թեհրանում գործող Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով փորձագետ Վալի Քալեջիի հետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր