Սփյուռքում բողոքի ալիքները կասեցնելու համար դիմել են ազդեցիկ դեմքերին, սակայն ապարդյուն, ալիքը հուժկու է.«Փաստ»
![](https://imgst.yerkirmedia.am/articles/2022/05/06/37693cfc748049e45d87b8c7d8b9aacd_1651855935.jpg)
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները հատուկ հանձնարարական են ուղարկել հայկական մեծ համայնք ունեցող երկրներում Հայաստանի դեսպանատներին և հյուպատոսարաններին, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչություններին, որպեսզի հնարավոր բոլոր տարբերակներով ու միջոցներով կասեցնեն հակաիշխանական ակցիաների անցկացումը և հատկապես հակափաշինյանական կոչերի հնչեցումը։ ԱԳՆ մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ փորձ է արվել բողոքի ալիքը կասեցնելու գործընթացում ներառել հայկական սփյուռքի ազդեցիկ դեմքերին, ինչպես նաև հայ համայնքի ղեկավարներին, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում։
Մեր տեղեկություններով, դեսպանատներից զեկուցել են, որ դժգոհությունը բավական մեծ է, իսկ բողոքի ալիքները՝ հուժկու, ուստի գործնականում ոչ մի արհեստական միջոցով հնարավոր չէ դրանք կանխել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում