Իրավապահների շրջանում դժգոհություն է հասունանում, թե ստիպված են ժողովրդի դեմ դուրս գալ, անմարդկային պահվածքի պատճառով վարկաբեկվում են . «Փաստ»

Ի դեպ, երեկ պարբերաբար տեղեկություններ էինք ստանում, որ առանձնահատուկ վայրենություն դրսևորող իրավապահների մեջ քիչ չեն նրանք, որոնք առանց տարբերանշանի են, ինչը ակցիաների մասնակիցների շրջանում լուրջ կասկածների տեղիք է տվել, որ նրանք կարող են և ոստիկաններ չլինեն, և նրանց պարզապես համազգեստ են հագցրել ու գցել «ժողովրդի ջանին»:
Մյուս կողմից՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ ոստիկանության զորքերը «իջեցնում» են առանց հրամանի, առանց կոնկրետ թիվ «ֆիքսելու»: Միևնույն ժամանակ, վերջին օրերին մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ իրավապահ համակարգի աշխատակիցների մեծ մասի շրջանում խուլ դժգոհություն է հասունանում ոչ միայն այն հանգամանքից, որ ստիպված են սեփական ժողովրդի դեմ դուրս գալ, այլև նրանից, որ մի քանիսի անմարդկային պահվածքի պատճառով վարկաբեկվում է իրենց բոլորի անունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: