Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ          Բագրատ Սրբազանը հայցադիմումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի ու ևս 5 անձի դեմ․ Hetq.am       Թաղապետարաններում հրաժարվում են գրոհի դուրս գալ․ «Հրապարակ»    

07 հուն 2022 10:34

Կգա՞ Լավրովը Հայաստան.Հաշվի առնելով ներքաղաքական ճգնաժամը,ռուսական կողմը դիմել է ՀՀ-ին՝ առաջարկելով նիստն անցկացնել ՀԱՊԿ որևէ այլ երկրում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.


«Հունիսի 10-ին Երևանում պետք է կայանա ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստը։ Այս տարի Հայաստանը ռոտացիոն սկզբունքով նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Նշյալ նիստի հետ կապված՝ նախատեսվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան։ Սակայն ամեն բան այդքան էլ հարթ չէ։


Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական կողմը դիմել է Հայաստանին՝ առաջարկելով նիստն անցկացնել ՀԱՊԿ որևէ այլ երկրում՝ հաշվի առնելով Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը։ Թե ինչ են պայմանավորվել, ինչ պատասխան է տրվել Հայաստանից, ճշտել չհաջողվեց»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր