Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

10 հուն 2022 16:58

Ուկրաինան հրետանային պատերազմում պարտվում է Ռուսաստանին

Ուկրաինան ներկայումս ապավինում է արևմտյան սպառազինությանը, սակայն զինամթերքը սակավ է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին. գրում է The Guardian-ը։


Նա նշել է, որ Ուկրաինան, այս առումով, առաջնագծում պարտվում է Ռուսաստանին և բացառապես ապավինում է Արևմուտքի զենքին։


«Հիմա հրետանային պատերազմ է, ապագան այժմ կորոշվի առաջնագծում, և մենք պարտվում ենք՝ հրետանու առումով», - ասել է Սկիբիցկին:


Ամեն ինչ կախված է նրանից, թե Արեւմուտքն ինչ կտրամադրի Ուկրաինային։


«Ուկրաինան յուրաքանչյուր 10-15 ռուսական հրետանու դիմաց մեկ հրետանային միավոր ունի, մեր արևմտյան գործընկերները մեզ տվել են իրենց ունեցածի մոտ 10 տոկոսը»,- հավելել է նա։


Սկիբիցկու խոսքով՝ Ուկրաինան օրական կիրառում է 5000-ից 6000 արկ:


«Մենք կիրառել ենք գրեթե ամբողջ (հրետանային) զինամթերքը և այժմ օգտագործում ենք ՆԱՏՕ-ի ստանդարտ՝ 155 տրամաչափի արկեր», - ասել է նա։


Սկիբիցկիի խոսքերը հաստատվում են ԱՄՆ ռազմական հետախուզության վերջին զեկույցում արված հայտարարություններով: Գործակալության հետ զրուցած ռազմական աղբյուրների համաձայն՝ Ուկրաինան սպառել է խորհրդային և ռուսական արտադրության զենքերը և այժմ ամբողջովին կախված է իր դաշնակիցներից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր