Էս ո՞ւր ենք հասել.Մտել են Արթիկի վետերանների միության շենք, այրել Ապրիլյան և 44-օրյա պատերազմների հերոսների նկարները
![](https://hayacq.com/uploads/posts/2024-02/1708588627_karapet-poxosyan.jpg)
«Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ
Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները։
Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան»։
![](https://www.panorama.am/files/images/285653499_5212734932186676_1138867250932955531_n.jpg)