Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

14 հուն 2022 10:07

Տեսանյութ.Ֆրանսիայի հրապարակում ոստիկանների աչքի առջեւ մեքենան երթևեկել է ուղիղ վրանի վրա, որտեղ քաղաքացիներ կային

Առավոտյան ժամը 6-ն է, հենց նոր Ֆրանսիայի հրապարակում հերթական սադրանքը տըեղի ունեցավ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նա նշել է. «Ինչ-որ մեկը անարգել, ոստիկանների աչքի առաջ կարողացավ ճեղքել բազմաթիվ ոստիկանների եւ կարմիր բերետավորների շղթան ու քշել վրանի վրա, որի մեջ քաղաքացիներ կային: Որեւէ հնարավորություն չկար հասկանալու, թե ինչ վնաս կարող էր հասցվել քաղաքացիներին:

Այս ամբողջ ընթացքում որեւէ ոստիկան չի ֆիքսել մեքենայի համարը, չի կարողացել այդ անօրինական գործողությունը կասեցնել: Այդ մարդը անարգել քշել է վրանի վրա: Դե պատկերացրեք, թե ինչ կլիներ քաղաքացիների հետ էդ վրանում: Հիմա փորձում են պարզել, հուսանք, կկարողանան այսքան բազմաթիվ տեսախցիկների մեջ այդ հարցը լուծել»:

Աննա Մկրտչյանը նաեւ ցուցադրում է վնասված վրան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր