Հայերի մասին մեր սպասելիքները գերազանցված են.Շոտլանդացի ֆուտբոլային երկրպագուները տպավորված են Երևանով
![](https://www.tert.am/news_images/1271/3812062_1/0hm2_4347.thumb.jpg)
«Հայերի մասին մեր սպասելիքները գերազանցված են: Չէինք մտածում, որ տեղացիները այսքան հյուրընկալ և ջերմ կլինեն մեր հանդեպ: Բոլորը շատ դրական են վերաբերվում մեզ»,- ասաց ֆուտբոլասեր Ալան Մաքքիլոփը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրուցած շոտլանդացի զբոսաշրջիկները հնարավորություն չեն ունեցել շատ բան տեսնելու: Նրանք մտադիր են մինչև խաղի սկսվելը մոտակա տեսարժան վայրերն այցելել:
«Պատրաստվում ենք շրջել Երևանի օպերային թատրոնի տարածքում: Քանի որ բավարար ժամանակ չունենք բոլոր տեսարժան վայրերը տեսնելու համար, որոշել ենք այցելել այն հետաքրքիր կառույցներն ու հաստատությունները, որոնք կհանդիպեն ճանապարհին»,- նշեց Փոլ Դոհերթին:
Շոտլանդացի ֆուտբոլասերներն այն կարծիքին են, որ ինչպես առաջին խաղում, այնպես էլ այս խաղի ժամանակ իրենց ազգային ընտրանին կգերազանցի Հայաստանի ֆուտբոլի հավաքականին, իսկ խաղից հետո պատրաստվում են հաղթանակը նշել հայկական գարեջրով: