Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

15 հուն 2022 13:45

Ձեզ թվում է՝ Իշխան Սաղաթելյանը պետք է որոշի՞ Ազգային ժողովի օրակարգը. ՔՊ–ական

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը չի կարծում, թե պետք է ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով զրկել մանդատներից:

«Գուցե մի քանիսին, որոնք բացահայտ որեւէ չափանիշով չեն համապատասխանում, բայց դա ճաշակի հարց է»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ չհստակեցնելով, թե ում նկատի ունի:

Հարցին, թե ՔՊ-ի ներսում այս հարցում տարաձայնություններ կա՞ն, Խաչատրյանը պատասխանեց. «Տարաձայնության հարց չի, տարբեր մոտեցումներ կան, իմ կարծիքով իրենք արդեն այդ վճիռը կայացրել են, իրենց դուրս են դրել պատգամավորի կարգավիճակից»:

Հարցին, թե ինչու պետք է մանդատից զրկելու հարց քննարկվի այն դեպքում, երբ 2018-ին էլ Նիկոլ Փաշինյանն էր փողոցային պայքարի դիմել եւ չէր գնում խորհրդարան, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը չէր գնում խորհրդարան, նիստերին չէր մասնակցո՞ւմ: Հայտարարել էր, որ այլեւս չեմ գնալու խորհրդարա՞ն»:

Դիտարկմանը, որ Իշխան Սաղաթելյանն էլ չի հայտարարել, որ չեն գնալու ԱԺ, փոխարենը հայտարարել է, որ կարող են գնալ, բայց միայն սեփական օրակարգով, Վիգեն Խաչատրյանն ասաց. «Ձեզ թվում է, որ Իշխան Սաղաթելյանը պետք է որոշի Ազգային ժողովի օրակա՞րգը: ԱԺ օրակարգը որոշում է Ազգային ժողովը՝ քվեարկությամբ: Որեւէ մեկը օրակարգ չի որոշում»:

Հիշեցնենք, որ ԱԺ նխագահ Ալեն Սիմոնյանը ժամանակ առաջ հայտարարել էր, որ չի բացառվում, որ նստաշրջանի կեսից ավելին բացակայած պատգամավորներին մանդատից զրկելու հարցով դիմել ՍԴ:

Նշենք, որ խոսքը ընդդիմադիր 10 պատգամավորների մասին է, որոնք նստաշրջանի կեսից ավելին չեն մասնակցել: Նրանք են, Արմեն Չարչյան, Իշխան Սաղաթելյան, Գեղամ Մանուկյան, Վահե Հակոբյան, Լիլիթ Գալստյան, Արմեն Ռուստամյան, Արթուր Ղազինյան, Անդրանիկ Թևանյան, Ասպրամ Կրպեյան, Արթուր Վանեցյան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր