ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

16 հուն 2022 13:31

Տեսանյութ.Կքննարկենք նաեւ վարչապետի թեկնածուի հարցը.Արթուր Վանեցյանն ինձ ոչինչ չի ասել պայքարից դուրս գալու մասին

Արթուր Վանեցյանը դեռեւս ապրիլի 18-ից հայտարարել է փողոցային պայքարի մասին, հայտարարելուց առաջ իր պայքարի ընթացքում եւ մինչեւ երեկ եղել ենք շատ ակտիվ կապի մեջ, մշտապես քննարկել ենք այն որոշումները, որոնք հայտարարվել է այս հրապարակում: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ վերջին օրերին Վանեցյանը չի երեւում «Դիմադրության» շարժման հետ:

«Արթուր Վանեցյանը եղել է այս շարժման կարեւոր մասնակիցներից մեկը՝ իր կուսակցությունով եւ պայքարը բերել, հասցրել ենք այստեղ: Իր հետագա որոշումների մասին կհայտնի Արթուր Վանեցյանը: Առնվազն ինձ  որեւէ բան պայքարից դուրս գալու, հետ կանգնելու, այլ գործունեության մասին, ինձ բան չի ասել:

Ես մեծապես կարեւորում եւ արժեւորում եմ այն  ճանապարհը, որ միասին անցել ենք: Թե սրանից հետո ինչ կլինի, դա կասի Արթուր Վանեցյանը: Առնավազն ինձ բան չի ասել»,-ասաց Սաղաթելյանը:
Ես շարժման առաջին օրերից հայտարարել եմ, որ ես այս շարժման եւ զինվորն եմ, եւ առաջամարտիկն եմ, եւ պատասխանատուն եմ, եւ շարժման ելքի ու արդյունքների համար ունեմ եւ քաղաքական, եւ անձնական պատասխանատվություն:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ օգոստոսի 2-ից հետո «Դիմադրության» շարժումը որպես վարչապետի թեկնածու առաջ քաշի իր թեկնածությունը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Որեւէ մեկի համար գաղտնիք չի եղել, որ շարժման աշխատանքները համակարգել եմ ես, վերջնական որոշումներն ըդնունելու պատասխանատվությունը դրված է եղել ինձ վրա: Այդ համաձայնությանը եկել ենք շարժմանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցելուց հետո:
Ինչ վերաբերում է հետագա պրոցեսներին՝ առաջնորդ, վարչապետի թեկնածու, մենք հենց առաջին օրվանից ասել ենք, որ այն մարդիկ, որոնք գալիս են եւ գալու են այս հրապարակ, չեն գալիս ինչ-որ մեկին վարչապետ դարձնելու համար:

Նիկոլ Փաշինյանին հեռացնելը շարունակում է մնալ մեր գլխավոր օրակարգը, բայց օգոստոսից հետո այդ գործիքակազմին ավելանում է եւս մեկը՝ պաշտոնանկության գործընթացը: Դրա համար պետք է երկու ուղղությամբ աշխատանք։. Առաջինը, պաշտոնանկության համար քաղաքական եւ իրավական հիմքերի ստեղծում,  որն առկա է, սրա հանրային, ժողովրդական պահանջի դրսեւորում, եւ երկրորդը, ժողովրդի կողմից վարչախպետի թեկնածուի առաջադրում:

Մենք այս գործընթացը կմեկնարկենք այն ժամանակ, երբ հաջողության հասնելու բավարար հիմքեր կլինեն: Այդ ժամանակ, օրենքն է նաեւ պահանջում, որ երբ գնում ես պաշտոնանկության գործընթացով, պարտավոր ես ներկայացնել ժողովրդի կողմից վստահություն վայելող թեկնածու: Երբ կմտնենք  այդ օրակարգի մեջ, այդ ժամանակ կքննարկենք նաեւ այդ հարցը: Այս պահին մեր մեջ վարչապետի թեկնածուի քննարկում տեղի չի ունեցել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր