Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

16 հուն 2022 13:52

Հայաստանի հայտարարությունները վտանգավոր են հենց իրենց համար, իսկ ինչու՞ մենք էլ չպետք է արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ պահանջենք

Ադրբեջանի Սահմանադրությունը նախատեսում է հավասար իրավունքներ երկրում ապրող բոլոր էթնիկ խմբերի, այդ թվում՝ հայերի համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը։

«Սակայն, ցավոք, մենք լսում ենք Հայաստանի կառավարության հայտարարությունները, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչը բացարձակապես հակաարդյունավետ է և վտանգավոր, այդ թվում՝ հենց Հայաստանի համար: Հայաստանի կառավարությունը պետք է դադարեցնի պատմությունը վերաշարադրելու փորձերը։ Պատմությունն արդեն գրված է»,- Ասել է Ալիևը։

Բացի այդ, նա նշել է, որ Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ստիպելով ադրբեջանական կողմին անել նույնը։ Ալիևի խոսքով, պատմության տեսանկյունից Ադրբեջանը դա անելու ավելի շատ իրավունքներ ունի․ «․․․Որովհետև անցյալ դարի պատմությունը ցույց է տալիս, որ 1920 թվականի նոյեմբերին խորհրդային իշխանությունը վերցրեց Ադրբեջանի պատմական մասը՝ Զանգեզուրը և միացրեց Հայաստանին։

Հետևաբար, եթե Հայաստանը կարգավիճակ է պահանջելու Ղարաբաղի հայերի համար, ինչու՞ չպետք է արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջենք։ Այս տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով էր բնակեցված»,-ասել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր