Կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմի դասերը, եթե նոր պատերազմ լինի, դա աղետալի հետեւանքներ կունենա նրանց համար

«Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը, լավ քաղի այդ դասերը և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,- ասել է նա։
Ալիևը նաև նշել է, որ Կովկասի տեսլականը համագործակցությունն է, ինտեգրումն ու խաղաղությունը տարածաշրջանում։
«Ադրբեջանն արդեն արել է առաջին քայլն անելու իր առաջարկները, այդ ուղղությամբ մենք քննարկել ենք այդ հարցը վրացական կողմի հետ։ Վրաստանի կառավարությունը աջակցում է երկխոսություն սկսելու նպատակով Վրաստանում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարին։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվում է։ Եվ ես չգիտեմ, թե որն է պատճառը, ես դրա համար լավ բացատրություն չեմ գտնում։ Որքան գիտեմ, առաջարկ է եղել նաև եվրոպական կառույցներից մեկից, և կրկին մերժում է ստացվել։ Եթե Հայաստանը խաղաղություն չի ուզում, ապա ի՞նչ է ուզում. եթե նոր պատերազմ լինի, դա աղետալի հետեւանքներ կունենա նրանց համար»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդ հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու կարիք այլևս չկա։
«ԵԱՀԿ-ից միջնորդի մանդատ ստացած Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել։ Այդ պատճառով այն բանից հետո, երբ Ադրբեջանը «լուծեց» ղարաբաղյան հակամարտությունը, Մինսկի խմբի կարիքն այլևս չկա», - ասել է Ալիևը՝ Բաքվում անցկացվող «Համաշխարհային աշխարհակարգի սպառնալիքները» միջազգային ֆորումի ժամանակ։
Նրա խոսքով՝ հատկապես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պայմաններում «բոլորն են գիտակցում Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպման անհնարինությունը»։
«Մենք արդեն ստացել ենք ուղերձներ, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը չի գործելու։ Եկել է նրանց թոշակի գնալու ժամանակը», - հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է խնդիրը շահարկելու մեջ։
«Մենք «լուծել» ենք հակամարտությունը։ Այժմ պետք է մտածենք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհների, «խաղաղության պայմանագիր» կնքելու մասին», - ասել է նա։