Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

17 հուն 2022 10:35

Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են բազմասերիանոց ֆիլմ նկարել Արցախյան 3-րդ պատերազմի մասին

Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են բազմասերիանոց ֆիլմ նկարել Արցախյան երրորդ պատերազմի (2020 թ․ սեպտեմբերի 27-նոյեմբերի 9) մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը՝ ելույթ ունենալով հունիսի 15-ին Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշիում կայացած «Ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ խաղաղության ու կայունության աղբյուր Կովկասի և տարածաշրջանի համար» կոնֆերանսի ժամանակ։ Կոնֆերանսն իր հերթին նվիրված էր «Շուշիի հռչակագրի» ստորագրման տարելիցին։

Ըստ նախարարի՝ պետությունը համակարգված միջոցներ է իրականացնում այսպես կոչված «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում մշակութային ժառանգությունը վերականգնելու ուղղությամբ»։ Նախարարը նշել է, որ Թուրքիան ևս աջակցում է այս գործընթացին։ Նշելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը սկսել են ակտիվ համագործակցություն նաև կինոյի ոլորտում՝ նախարարը հայտնել է, որ պլանավորում են ֆիլմի նկարահանումներն ավարտել մինչև 2022 թ․ վերջ։

Թուրք-ադրբեջանական տանդեմը հետևողականորեն շարունակում է հայկական մշակութային ժառանգության խեղաթյուրումը և հայկական պատմական տարածքների օկուպացիան բոլոր, այդ թվում նաև՝ մշակութային առումներով։ Նշենք, որ Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքը 2022 թ․ մարտի 31-ին հռչակվել էր «2023 թ․ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։

Հիշեցնենք, որ 2021 թ․ հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են «Շուշիի հռչակագիրը», որի բովանդակությունն ակնհայտ սպառնալիք է Հայաստանի և Արցախի դեմ։ ՀՀ ԱԳՆ հունիսի 17-ին հրապարակեց «ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախարարների կողմից ստորագրված հռչակագրի առնչությամբ»՝ այն որակելով «տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք», որի «ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին»[1]։ Այնուամենայնիվ, ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից որևէ գործնական քայլ չի արվել՝ այս հարցն ինչպես բազմակողմ, այնպես էլ միջնորդ երկրների հետ բանակցություններում հավուր պատշաճի բարձրաձայնելու համար։

Ի թիվս այլ ոլորտների՝ հռչակագիրը ամրագրում է թուրք-ադրբեջանական համագործակցության զարգացումը նաև մշակութային ոլորտում։ Մեջբերենք հռչակագրի՝ մշակութային համագործակցութանն առնչվող կետերը․

Կողմերը ապահովելու են երկու ժողովուրդների ընդհանուր արժեքների կարևոր դրսևորումներին անհրաժեշտ հասարակական աջակցության ցուցաբերումը, իրականացնելու են համատեղ գործունեություն պատմական և մշակութային ժառանգությունը պաշտպանելու ուղղությամբ։
Կողմերը կամրապնդեն համատեղ համագործակցությունը համաշխարհային մակարդակով թյուրքական մշակութային ժառանգության քարոզչության և խրախուսման ոլորտում[2]։
 hayaliq.com/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր