Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Տեսանյութ. Պատկերացրեք՝ 300 հազար ադրբեջանցի Հայաստան են բերելու    

20 հուն 2022 11:39

Ա․ Դենիկինն այսպես է բնութագրում ցարական ՌԴ-ի փլուզումից հետո Հարավային Կովկասի քարտեզի վրա առաջին անգամ հայտնված արհեստածին Ադրբեջանը

Ռուս «սպիտակ» գեներալ Ա․ Դենիկինն այսպես է բնութագրում ցարական Ռուսաստանի փլուզումից հետո Հարավային Կովկասի քարտեզի վրա առաջին անգամ հայտնված նորընծա արհեստածին Ադրբեջանը՝


«Ադրբեջանական Հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, «անիրական», սկսած անվանումից՝ փոխարինաբար վերցված Պարսկաստանի գավառներից մեկից: Արհեստական տարածք, որը ընդգրկում էր լեզգիական Զաքաթալան, հայ-թաթարական Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներն ու ռուսական Մուղանը՝ միավորված թուրքական քաղաքականությամբ՝ որպես պանթուրքիզմի և պանիսլամիզմի ֆորպոստ Կովկասում․․․:


Ի վերջո, ադրբեջանական կառավարությունը նույնպես արհեստականորեն էր պահպանվում՝ սկզբում Նուրի փաշայի կամքով, հետո գեներալ Թոմսոնի, իսկ այնուհետ՝ պարզապես իներցիայով» (Деникин, А. И. Очерки русской смуты. Т 4. Вооружённые силы Юга России, Берлин, 1925, с. 164):


Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր