Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

21 հուն 2022 10:46

Տեսանյութ.Ջհանգիրյանը պատրաստ է դավաճանել նաև Փաշինյանին.Նիգավանում սպանության մանրամասները

Գագիկ Ջհանգիրյանը 2008-ին դավաճանեց Ռոբերտ Քոչարյանին, ու հիմա էլ բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է դավաճանել Նիկոլ Փաշինյանին։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրությանը։


Նրա խոսքով, Ջհանգիրյանը հանցագործության մասին հաղորդումներ էր տալիս այդ ձայնագրության մեջ։ Նախ՝ իր մասին՝ սպառնալիքների մասով՝ Ռուբեն Վարդազարյանին ասելով, որ երեխաներ ունի, կին ունի և այլն։ Մեկ այլ դրվագում Ջհանգիրյանը խոստովանել է, որ մեր երկրի բարձրագույն ղեկավարությունը դավաճան է, քանզի նրանց, ըստ Ջհանգիրյանի, ուղղորդում են դրսից։


Սամսոնյանը խոսել է նաև Նիգավանում հնչած կրակոցների մասին, և ուշագրավ բացահայտում արել։ Նրա պնդմամբ, կրակողը հենց այն երիտասարդն է եղել, ով վերջերս փորձել էր իր մեքենայով վրանային ավանում սադրանքներ հրահրել՝ հնչեցնելով «Նիկոլ ջան դուխով» երգը։ Ընդ որում՝ նշված սադրանքի համար նա մնացել է անպատիժ։


Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր