ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքները          «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները       Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու մասին վերածվում են իշխանության յուրացման քայլի    

21 հուն 2022 16:55

Մահապատիժը չի բացառվում, բայց դա կորոշի դատարանը.տեղեկություն չունեմ ամերիկացի գերիների գտնվելու վայրի մասին

Ուկրաինայում գերի ընկած ամերիկացի վարձկանների համար մահապատժի հնարավորությունը չի բացառվում, սակայն դա պետք է որոշի դատարանը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ոչինչ չենք կարող բացառել, քանի որ սա դատարանի որոշում է, մենք երբեք չենք մեկնաբանում այդ որոշումները, ավելին` իրավունք չունենք միջամտելու», - ասել է Պեսկովը։
Նա չի կարողացել ճշգրիտ ասել` որտեղ են այժմ գտնվում ամերիկացի գերիները։
«Ոչ, չեմ կարող ճշտել, ես տեղեկություն չունեմ նրանց գտնվելու վայրի մասին։ Խոսքը վարձկանների մասին է, որոնք ոտնձգություն են արել մեր զինվորականների կյանքի հանդեպ, և ոչ միայն մեր զինվորականների, այլև ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի: Այդ ամենից ելնելով` նրանք մեղադրվում են «վարձկանության մեջ»։ Նրանց վրա որևէ կերպ չի կարող և չի տարածվում Ժնևի կոնվենցիան, նրանց հանցագործությունները պետք է հետաքննվեն, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր