Աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը          Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ       Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում    

23 հուն 2022 13:48

Զինվորի մահից անցել է 6 օր, իսկ պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա, ծնողները չիմացան,թե որն է եղել մահվան պաշտոնական վարկածը

Վարդենիսում հակառակորդի կրակոցից քսանամյա Հրաչ Փիլիպոսյանի մահից արդեն անցել է 6 օր, սակայն Պաշտպանության նախարարությունը մինչ օրս որևէ պաշտոնական հաղորդագրություն չի ներկայացրել դեպքի կապակցությամբ։ Տեղեկություն չի տարածում նաև քննչական կոմիտեն, նշելով, թե քննություն է ընթանում և մանրամասներ լինելու դեպքում անպայման կհայտնեն, իսկ զոհված զինծառայողի ընտանիքին չեն այցելել ո՛չ Պաշտպանության նախարարությունից, ո՛չ էլ նախաքննական մարմիններից։ Զինվորի հարազատները նշել են, թե տղայի մարմինն արդեն իրենց են փոխանցել և նրան հողին են հանձնել՝ չիմանալով այդպես էլ, թե որն է եղել մահվան պաշտոնական վարկածը։


Հայաստանի Պաշտպանության նախարարությունը թերևս առաջին անգամն է, երբ լուրը հաստատելուց հետո ընդհանրապես հրաժարվում է որևէ տեղեկություն հայտնելուց։ Հեռու ենք այն մտքից, թե Պաշտպանության նախարարությունը չունի հարցի առնվազն պաշտոնական պատասխանը, որպեսզի կարողանա ներկայացնել։ Ըստ էության, մի իրավիճակ է, երբ չի բացառվում որևէ զարգացում, ընդհուպ զինվորի մահվան հագամանքների կոծկումը։ Ռազմական գերատեսչությունը լրատվամիջոցների զանգերին չի պատասխանում, և այդ ամենը ևս խորացնում է կասկածը, իսկ ընդդիմադիր գործիչները շարունակում են ահազանգել, որ Հայաստանում վտանգված է հայ զինվորի կյանքը, և սահմանամերձ դարձած տարածքներում, նաև զորամասերում, միջադեպերը պարբերաբար տեղի են ունենում ոչ միայն կանոնագրքի և քրեական օրենսգրքի խախտման հետևանքով, այլ նաև հակառակորդի կրակոցներից։


Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել բարելավել Հայաստանի դիրքերը, իսկ զինվորները իրենց ծառայությունն անցկացնում են տարրական պայմաններից զուրկ։ Միևնույն ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը առավելապես զբաղված է կուսակցաշինական աշխատանքներով և պատրաստվում է սեպտեմբերին կայանալիք վարչության նիստին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը ամենայն հավանականությամբ կրկին կուսակցության ղեկավար չի դառնա, սակայն այժմ փորձում է գոնե մնալ վարչությունում, քանի որ հենց այդ վարչության անդամներն են առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր շրջապատը և երկրում կարևորագույն հարցեր վճռողները։
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր