Երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ          Գործարկվել է նորաբաց «Քո ձայնը» կայքը, փորձել ենք քաղաքացու իրավունքին միտված էջ պատրաստել       Եվրասիական սերտ ինտեգրումը, օգուտ է բերում ԵԱՏՄ անդամ պետություններից յուրաքանչյուրին    

23 հուն 2022 15:40

Խաղաղության պլանը հնարավոր է, եթե Կիեւը կատարի ռուսական կողմի բոլոր պահանջները

Կրեմլը չի ծանոթացել Ուկրաինայի հակամարտության կարգավորման պլանին, որը հրապարակվել է ամերիկյան ամսագրում, խաղաղության պլանը հնարավոր է, եթե Կիեւը կատարի ռուսական կողմի բոլոր պահանջները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ոչ, մենք հնարավորություն չենք ունեցել ծանոթանալու։ Ինչ վերաբերում է խաղաղության պլանին, ապա այո, դա հնարավոր է այն բանից հետո, երբ Ուկրաինան կատարի ռուսական կողմի բոլոր պահանջները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավորություն ունեցե՞լ է արդյոք Կրեմլը ծանոթանալու ամերիկյան The National Interest թերթի հոդվածին, որտեղ Ուկրաինայի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման պլան է հրապարակվել։

Հարցին, թե Ռուսաստանի ինչ պահանջների մասին է խոսքը, Պեսկովը պատասխանել է. «Ուկրաինան ամեն ինչ հիանալի գիտի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր