Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

23 հուն 2022 16:18

Գլխավոր դատախազությունը՝ Դոն Պիպոյի գտնվելու վայրի, նրա հանձնման գործընթացի մասին

Մի քանի օր է ինչ համացանցում Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) մասնակցությամբ տեսանյութեր են տարածված, որում նա հայտնում է, որ «Հայ խաչակիրների ազատագրական շարժում» է սկսում։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Քննիտեից Iravaban.net-ին հայտնել էին, որ Արթուր Ասատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Ի պատասխան Iravaban.net-ի հարցման, Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազությունն արդեն տեղեկացված է եղել Արթուր Ասատրյանի՝ ՌԴ-ում գտնվելու վերաբերյալ։

«Պաշտոնապես տեղեկացվել ենք, որ ՀՀ իրավասու մարմինների կողմից նրա նկատմամբ հայտարարված հետախուզման շրջանակներում նա հայտնաբերվել է ՌԴ-ում և նրա նկատմամբ էքստրադիցիոն կալանք է կիրառվել:

ՀՀ գլխավոր դատախազությունը նրա հանձնման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի փաթեթը ներկայացրել է ռուսական կողմին, սակայն այդ ընթացքում տեղեկացվել ենք, որ Ա. Ասատրյանն ազատ է արձակվել արգելանքից՝ ՌԴ քաղաքացի լինելու հիմքով»,-նշում են գլխավոր դատախազությունից:

Տեսանյութերից մեկում Արթուր Ասատրյանը նշում է, որ շնորհակալ է Ռուսաստանի Դաշնությունից, քանի որ այնտեղ հարգում են իրենց քաղաքացիներին։ «Կապ չունի՝ դու հայ ես, չեչեն ես, դաղեստանցի ես․ համենայն դեպս այստեղ կա ազատություն, կա դեմոկրատիա, այստեղ կա մարդկային վերաբերմունք անձի նկատմամբ և կա օրենք, ոչ թե «բեսպրեդել», այլ՝ օրենք։ Տեսել են, որ ես հայկական քաղաքացիություն չունեմ, Ռուսաստանի քաղաքացի եմ, էնտեղից (Հայաստանից.,-խմբ․) ասում են «դեպորտ» արեք։ Այս մարդիկ ասում են, որ էս մարդուն «դեպորտ» անենք, 360 պատգամավոր պետք է քննարկի, որ Սահմանադրություն փոխենք, որ Ռուսաստանի քաղաքացուն դեպորտ անենք Հայաստան․ եթե մի 40 օր կսպասեք՝ հիմա մեր Սահմանադրությունը փոխենք Ասատրյանի համար, ուղարկենք Հայաստան»,-մանրամասնում է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր