Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ          Միացյալ Նահանգները դուրս չի գա Ուկրաինայի խաղաղության գործընթացից       «Tesla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ձորում    

24 սեպ 2020 15:52

Արթուր Գեւորգյանն ԱՄՆ-ում ձերբակալվել է. Դատախազություն

ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է այն մասին, որ Արթուր Գեւորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։ Այս մասին  տեղեկացանք ՀՀ գլխավոր դատախազությունից։


ՀՀ դատախազությունը, մասնավորապես, հայտնում է.




«Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իրացնելով իր լիազորությունները, արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար:


Հարկ է, սակայն, նկատի ունենալ, որ քրեական գործերով անձանց հանձնման ոլորտում ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագրի բացակայությունը որոշակի առանձնահատկություններ է թելադրում հանձնման գործընթացի առավել բարդության տեսանկյունից»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր