Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

24 հուն 2022 14:24

Կրասնոդարի երկրամասում երկու մեքենա է ընկել ծովը. 6 մարդ համարվում է անհետ կորած, նրանց թվում 3-ը՝ երեխա

Կրասնոդարի երկրամասում ջրահոսքը երկու մեքենա է քշել-տարել ծով։ Նախնական տվյալներով՝ մեքենաների մեջ եղել է 7 մարդ։ Այս մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ այս պահի դրությամբ հաջողվել է փրկել մեկ մարդու կյանք։ Մյուս քաղաքացիների որոնողական աշխատանքները շարունակվում են։


Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ որոնողական աշխատանքներին ներգրավվել է ԱԻՆ Կա-32 ուղղաթիռը և փրկարարական «Վալերի Զամարաև» նավը։


Մարզային դատախազությունից հայտնել են, որ անհետ կորած ուղեւորների թվում կարող է լինել մեկ տարեկան երեխա։


«Կատկովա Շչել գյուղի հարակից տարածքում գտել են ծովում՝ գերանի վրա լողացող մի տղամարդու, նրան դուրս են բերել փրկարարները: Նրա խոսքով, իրենք Սոչի էին մեկնում երկու մեքենայով, բայց Ս. Կատկովա Շչել գյուղում երկու մեքենաներն էլ ընկել են ծովը։ՎԱԶ-2114 մակնիշի ավտոմեքենայում, բացի տուժողից եղել են 38–ամյա կին և մեկ մանկահասակ՝ 1,2 տարեկան երեխա։ Երկրորդ ավտոմեքենայում՝ «Աուդի» մակնիշի, եղել է 4 հոգուց բաղկացած ընտանիք»։


Դատախազությունից հայտնել են, որ փրկված տղամարդը Ստավրոպոլի երկրամասի բնակիչ է՝ ծնված 1979 թվականին, նա տեղափոխվել է քաղաքային թիվ 1 հիվանդանոց։


Քննչական կոմիտեի տարածաշրջանային ստորաբաժանման տվյալներով՝ մեքենաներում երեք երեխա է եղել։ «Սոչի քաղաքի Լազարևսկի շրջանի քննչական վարչությունը հետաքննություն է սկսել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման և առատ տեղումների հետևանքով վեց մարդու, այդ թվում՝ երեխաների անհետացման փաստով։ Ստացված տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը Սև ծովում առատ տեղումների և գետերի մակարդակի բարձրացման հետևանքով գետի հոսանքը քշել ու ծովն է նետել երկու մեքենա։Դեպքի պահին, ըստ նախնական տվյալների, մեքենաներում եղել է յոթ մարդ, որոնցից երեքը՝ երեխաներ»,- ասվում է հաղորդագրությունում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր